Ռուսաստանցի միգրանտների փակ չատերում մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարություն էր տարածվել՝ հրավեր մասնակցելու փրայդին, որը նախատեսվում էր անցկացնել այսօր, ժամը 15։00-ին, Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ։ Անանուն ԼԳԲՏ+ ակտիվիստների կոչին առաջինն արձագանքել էր ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը, որը հայտնի է ընդդիմադիր ռուս միգրանտների դեմ կոնտրակցիաներով։ Նրա օրինակին հետևել էին նաև ավանդական արժեքների պաշտպանությամբ զբաղվող ռուսալեզու մի քանի տելեգրամ-ալիքներ։ Փրայդի կազմակերպիչներից մեկը գրել էր, որ հավաքը որոշվել է չեղարկել, քանի որ հրապարակային սպառնալիքների ֆոնին մասնակիցների անվտանգությունն ապահովելու հնարավորություն չկա։ Արդեն այսօր պարզվեց, որ ոչ բոլորն են ընդունել այս որոշումը կամ տեղյակ եղել դրա մասին։
Նախատեսված ժամին դեսպանատան մոտ էին եկել երկու երիտասարդներ․ տղայի ձեռքին ծիածանագույն թևնոց էր, աղջկա ձեռքին՝ պաստառ, որը կոչ էր անում չատել ուրիշներին։ Պարզվեց՝ աղջիկն եկել է «ոչ ավանդական կողմնորոշում» ունեցող մարդկանց աջակցելու։ Ն չգիտեր, որ փրայդը չեղարկվել է, և ակամա հայտնվեց պիկետի կենտրոնական դերում։ Երիտասարդներին ամոթանք տալու առաքելությունը կատարում էին մոտ 20 հոգի՝ միջին տարիքի կանայք և հայ ներկայացող տղամարդիկ։ Նրանք պաշտպանում էին ծիածանը, պայքարելու «քրիստոնեական, ընտանեկան արժեքների» համար և «զոոֆիլիայի, նոկրոֆիլիայի, այլասերության» դեմ։ «Մենք հայ ենք», «սա մեր երկիրն է», «հեռացեք այստեղից» և այլն։ Հակաակցիայի մասնակիցներից մեկը «ԼԳԲՏ ակտիվիստներին» վարունգներ նվիրելու անհաջող փորձ կատարեց և հրաժարվեց բացատրել իր պերֆորմանսի ուղերձը։ Ոստիկանությունը դժգոհ էր «երկու կողմերից», բայց և կանխում էր ֆիզիակական հարձակման փորձերը։
Մանրամասները՝ տեսանյութում․
Негізгі бет Ռուսաստանի դեսպանատան մոտ պաշտպանում էին ծիածանը
Пікірлер: 365