Հարգելի օգտատերեր,
«Ազատություն» ռադիոկայանի երեկ հրապարակած տեսանյութը՝ «ՀՀԿ դպրոցի շրջանավարտը որոշել է ընդդիմադիր քաղաքական գործիչ դառնալ» վերնագրով, աղմուկ է բարձրացրել։ Մեկնաբանությունների մի մասում օգտատերերը գովաբանել են երիտասարդին՝ գնահատելով նրա բացառիկ հմտություններն ու դատողություններ անելու ունակությունը, մյուսները մեղադրել են նրան, անգամ վիրավորական արտահայտություններ արել նրա հասցեին։ Ուզում ենք տեղեկացնել, որ «Ազատություն» ռադիոկայանը զրուցել է 17-ամյա Աշոտ Դալլաքյանի՝ Լեռնապատ գյուղում ապրող ծնողների և հարազատների հետ։ Նրանք տեսանյութի մեջ որևէ խնդիր չեն տեսնում։ Նշում են, որ շատ դեպքերում համամիտ չեն իրենց որդու դատողությունների հետ, բայց ընդունում են, որ նա ունի սեփական կարծիք ունենալու իրավունք։ Աշոտը այժմ սովորում է աշուղական դպրոցում, Թովմաս Պողոսյանի սանն է։ Ծնողները երազում են, որ իրենց որդին դառնա հանրահայտ երգիչ, բայց միաժամանակ ասում են, որ դեմ չեն գնա Աշոտի քաղաքական գործիչ դառնալու որոշմանը։ Ինչ վերաբերում է Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքագիտական դպրոց սովորելուն, ապա տեսանյութի հերոսը իր ֆեյսբության էջում նշել է, որ սովորել է այդ դպրոցում։ Ասում է, վեցամսյա անվճար դասընթացների է մասնակցել։ Անցած տարի հեղափոխության օրերին, սակայն, որոշել է կիսատ թողնել այդ դասընթացները։ Նրա հարազատներն «Ազատությանն» ասացին, որ Աշոտն այս աղմուկից հետո զանգահարել է դպրոցի տնօրենին՝ հասկանալու՝ ինչու է հերքել քաղաքագիտական դպրոցի սան լինելու փաստը, բայց, իր համար զարմանալիորեն, տնօրենն ասել է, որ Աշոտ Դալլաքյանին չի ճանաչում։
Աշոտի ծնողները նրան հորդորել են չմիջամտել Վանաձորի թիվ 20 դպրոցի իրադարձություններին։ Հայտնեցին, որ ընդունել է հորդորները։ Ինչ վերաբերում է ինչպես մեր, այնպես էլ այլ լրատվամիջոցների ավելի վաղ հրապարակած տեսանյութերի տակ արված մեկնաբանություններին, ապա ընդունում են, որ և՛ դրական, և՛ բացասական կարծիքներ են եղել Աշոտի մասին։ Հասկանում են, որ Աշոտի տարիքի համար բացառիկ հասուն վարքագիծն անսովոր է շատերի համար։ Օգտատերերին խնդրում ենք իրենց մեկնաբանություններում ավելի զուսպ լինել, հաշվի առնելով, որ Աշոտը դեռևս անչափահաս է։
***
Մշտապես կոստյումով ու փողկապով շրջող երիտասարդն ասում է, որ նախկին իշխանության դասերից շատ բան է սովորել, որոնցից ամենակարևորը համարում է «մարդկային արժեքն» ու «ինքնագիտակցությունը»: Համացանցի «աստղ» դարձած վանաձորցին կշեռքի նժարին է դնում նախորդ և ներկա իշխանությունների արածն ու չարածը և նշում՝ ներկայիս իշխանություններն ավելի մարդկային են:
Մեր ուղիղ հեռարձակումները դիտեք այստեղ՝ tv.azatutyun.am
«Ազատությունը» սոցիալական մեդիայում
Facebook - / azatutyun
Twitter - / azatutyunradio
Instagram - / azatutyuntv
VKontakte - vk.com/azatutyuntv
Odnoklassniki - ok.ru/azatutyun
Негізгі бет Վանաձորցի 17-ամյա երիտասարդը որոշել է ընդդիմադիր քաղաքական գործիչ դառնալ
Пікірлер