Նաիրի Հոխիկյանի հեղինակած «Վերադարձի ժամանակը» ֆիլմաշարը բացառիկ նկարահանումներ է անում Արևմտյան Հայաստանում և ներկայացնում ժամանակակից Թուրքիայի տարածքում այսօր ապրող և ազգային ինքնությունը պահպանող հայերին։
«Հարցազրույց, որից հետո Վանի քաղաքապետը ձերբակալվեց» տեսանյութը ֆիլմաշարի 1-ին մասի (2009-2011թ.) մի հատվածն է՝ ներառելով 2011-ին Վան քաղաքի այն ժամանակվա ղեկավար Բեքիր Քայայի հետ Նաիրի Հոխիկյանի հարցազրույցը։ Դրա ժամանակ Բեքիր Քայան պաշտոնապես ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը և հայտարարել, որ Թուրքիայի արևելյան շրջանները իրավամբ պատկանում են հայերին։ Հարցազրույցի հրապարակումից օրեր անց Բեքիր Քայան ձերբակալվել է։
Негізгі бет Фильм және анимация Վանի քաղաքապետը ձերբակալվեց հարցազրույցից հետո
Пікірлер: 110