Հոկտեմբերի 10-ին Վարդենիկ համայնքում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած վարդենիկցի հերոսներ` Տիգրան Արշակյանի, Հակոբ Գևորգյանի, Հարութ Ավետիսյանի, Արսեն Աբրոյանի, Վահան Օհանյանի, Արմեն Մինասյանի, Սերգեյ Մխոյանի, Արտաշ Այվազյանի, Մանվել Մանուկյանի և Մարտին Մարտիրոսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը։
Հուշարձանը կառուցվել է Արթուր Աբրոյանի նախաձեռնությամբ և միջոցներով։
Հուշարձանը կերտվել է Վարդենիում ` քանդակագործ Հուսիկ Ալեքսանյանի ձեռամբ ։ Այն տեղադրվեց Կամո Շահինյան փողոցում, Վարդենիկի թիվ 1 հիմնական դպրոցին հարող տարածքում։
Негізгі бет Վարդենիկում բացվեց 44 օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը
Пікірлер: 5