Հանրապետությունում կարևոր նշանակության երեք բժշկական հաստատություն գործում է ԵՊԲՀ կազմում:
«Հերացի», «Մուրացան» և «Միքայելյան» հիվանդանոցային համալիրները բազմապրոֆիլ վիրաբուժական և թերապևտիկ ծառայություններ են մատուցում բնակչությանը` 637 մահճակալների ընդհանուր թվով:
Համալսարանական հիվանդանոցների կազմում գործում է նաև երկու առողջության առաջնային պահպանման պոլիկլինիկա, որտեղ հավաքագրված բնակչության ընդհանուր թիվը 2023 թվականին կազմել է 39949-ը:
Հիվանդանոցներում ընդհանուր բուժաշխատողների թիվը 2023 թվականին 1807 է, որից բժիշկ է 697-ը, բուժքույր՝ 654, կրտսեր բուժանձնակազմ՝ 250, և այլ աշխատողներ:
«Հերացի», «Մուրացան» և «Միքայելյան» հիվանդանոցները հանդիսանում են համալսարանի կլինիկական ամբիոնների բազաներ:
Նախորդ տարվա ընթացքում երեք համալսարանական հիվանդանոցում տեղակայված 40 ամբիոնում օրական 1848 ուսանող և 659 կլինիկական օրդինատոր է մուտք ունենում:
Բացի դասավանդման պրոցեսներից, համալսարանական հիվանդանոցներում ներդրվել է նաև կամավորական աշխատանքների մոդելը, որի արդյունքում 2 տարվա ընթացքում կամավորական աշխատանքների է մասնակցել շուրջ 145 ուսանող:
Սիրելի՛ համալսարանական բուժաշխատողներ, դուք բուժելուց բացի նաև կրթում եք, ինչն ավելի է իմաստավորում ձեր աշխատանքն ու առաքելությունը:
Եղե՛ք գնահատված և առողջ:
Website: ysmu.am/
Facebook: / ysmuofficial
Instagram: / ysmu_official
#ysmu
Негізгі бет Խոսենք թվերով. հունիսի 21-ը բուժաշխատողի օրն է
Пікірлер