Այսօր կպատմենք, թե ինչպես էին ավանդաբար դիմավորում Սբ Հարության տոնը մեր գյուղերում. Ավագ շաբաթվա չորեքշաբթին «օձի թթու» պատրաստելու օրն էր՝ որ դաշտում աշխատող գյուղացուն օձը չկծի, հինգշաբթի երեխաներին մեկական խաշած ձու էին տալիս, ուրբաթը «չրի օրն» էր, շաբաթ ներկում էին ձուն «ծտի խըն» (ծիտը խին) բուսատեսակի թրմով ու նշում Զատիկը 🐣
Իսկ որտե՞ղ գտնել այդ փոքրիկ, դժվարությամբ նշմարվող բույսը. եկեք միասին փնտրենք Գեղամավանի դաշտերում 🍀
Իհարկե, մեր ֆիլմը չէր ստացվի առանց մեզ հյուրընկալող Միրզոնց տոհմի Խաչատրյանների հրաշալի ընտանիքի: Նման մարդկանց շնորհիվ է գյուղն այսօր պահում և փոխանցում իր համն ու հոտը:
Քրիստոս հարյավ ի մեռելոց. օրհնյալ է Հարությունը Քրիստոսի
+37410501500 | press@gagarinproject.am
www.gagarinproject.am | facebook.com/GagarinProjectOfficial
Негізгі бет Զատկին ընդառաջ. օձի թթու, եփված չիր, ծտիխընով ներկված ձվեր
No video
Пікірлер: 15