#Շերամ #armenianmusic #sheram #zovgisher #vahebrutyan #vigenbalasanyan
Music: Gusan Sheram
Violin: Vahe Brutyan
Blul: Vigen Balasanyan
Keyboards: Gurgen Martirosyan
Զով գիշեր է, դուրս եկ, լուսնյակը նորել է,
Նուշ աղջիկ, քո սիրուց հանգիստս կորել է,
Էդ չինար հասակդ իմ խելքս տարել է.
Անուշ յար, շուտ արի, քնքուշ յար, շուտ արի:
Բոյ ու բուսիդ մատաղ,
Ջեյրան ջեյրան, ջեյրան,
Մետաքս հյուսիդ մատաղ,
Ջեյրան ջեյրան, ջեյրան:
Աստղեր կշողշողան կապուտակ երկնքեն,
Վառեցիր իմ հոգին քո սև-սև աչերեն,
Համբերանքս կտրավ, լալիս եմ քո ձեռքեն...
Անուշ յար, շուտ արի, քնքուշ յար, շուտ արի:
Ափսոս էս գիշերեն, որ մենակ ման կուգամ,
Կաղաչեմ՝ դուրս չես գա, առանց քեզ ուր գնամ,
Թե հոգիս էլ ուզես, ազիզ ջան քեզ կուտամ,
Անուշ յար, շուտ արի, քնքուշ յար, շուտ արի:
Գուսան Շերամ
Негізгі бет Զով Գիշեր Zov Gisher / Sheram - Vahe | Vigen | Gurgen
Пікірлер: 15