Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները։ Բժշկության մեջ կիրառվում է ոչ միայն բուսահումքի, այլև նրանից ստացվող եթերայուղի ձևով։ Անանուխը անհիշելի ժամանակներից հայտնի է եղել մարդկությանը։ Միջնադարում գտնում էին, որ անանուխի հոտը ակտիվացնում է ուղեղի աշխատանքը։ Ավիցեննան դեղաբույսը լայնորեն օգտագործել է գլխացավերի, մելանխոլիայի, տեսողության թուլության, ականջների խշշոցի, քթային արյունահոսության, վատ հոտի, խոցերի, բերանի լորձաթաղանթի բորբոքումների, ատամնացավի, ատամի փտախտի, անգինայի, շնչարգելության, ասթմայի, հազի, ստամոքսի բորբոքումների դեպքերում։
Մխիթար Հերացին բույսը օգտագործել է որպես ցավազրկող և թարմացնող միջոց, նողկանքի, փսխման և լուծերի դեպքերում։
2-4 կաթիլ անանուխի յուղը մի կտոր շաքարի վրա օգնում է անց կացնել փորացավը։
Անանուխը նաև օգտագործվում է սննունդների մեջ։ Այն ավելացնում են կարկանդակներին, սալաթներին, պանրին, բանջարեղենով և մսով ճաշերին։ Նրանով համեմում են թեյը, լիկյորը, հրուշակեղենը, օգտագործում են նաև կոսմետիկայում։ Նյութի աղբյուրը` econews.am/?p=...
Негізгі бет Անանուխը ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ու ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ պահպանման անվճար միջոց է, ամբողջ ընտանիքի համար։
No video
Пікірлер: 11