Description -- Garo Kahkejian (24 March 1962 - 26 June 1993) was a famed Armenian military commander and participant in the Nagorno-Karabakh war. He was the founder and commander of the «Խաչակիրներ» ("Crusaders") volunteer detachment, and was known by his nickname "The White Bear". Kahkedjian was one of the Armenians from the Diaspora who volunteered to go and fight in the Karabakh Liberation war.
Կարապետ (Կարո) Քահքեջյան (մականունը՝ Սպիտակ Արջ, Մաղավուզի Կարո, մարտի 24, 1962 թ. Հալեպ - հունիսի 26, 1993 թ. «Պուշկենյալ» բարձունք, Մարտակերտի շրջան), սփյուռքահայ ազատամարտիկ, Խաչակիրներ կամավորական ջոկատի հիմնադիր-հրամանատար։
Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1978 թվականին անցնում է Գերմանիա։ Այնտեղ սովորում է ճարտարապետություն Ֆրանկֆուրտի ճարտարագիտական համալսարանի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետում։ ապա հաստատվել Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում։ Լիբանանում ապրած տարիներին մասնակցել է Բեյրութի հայկական թաղամասի ինքնապաշտպանական մարտերին։
1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ եկել է Հայաստան օգնելու նպատակով։ Շահե Ա. Աճեմյանի հետ կազմում է Խաչակիրներ ջոկատը։ 1991-1993 թվականներին մասնակցել է ՀՀ Արարատի , Տավուշի, Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի, Քարվաճառի շրջանների, Բերդաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ «Պուշկենյալ» բարձունքի ազատագրման ժամանակ՝ մինչև հիմնական ուժերի հարձակումը, իր ջոկատով մարտնչել է հակառակորդի գերակշռող ուժերի դեմ, պահպանել բարձունքը և մարտում զոհվել։
Նրա աճյունը ամփոփված է Եռաբլուրում, որտեղ կանգնեցված է նրա հուշարձանը։ Մենք ֆետայի կոչուելու պատիւին արժանացանք, ուշադիր պէտք է ըլլանք որ մեր վրայ խօսք չի գայ[2]
Կարո Քահքեջյան Բոլորը թող իմանան, դիւանագիտութիւն ալ կը խաղանք, սրիկաներ կուգան մեր մօտ, երեսնին ալ կը խնդանք, բարի տեսքով...բայց հետ այսու մեր ատամները պողպատ են, մենք ալ 1915-ի հայը չենք, մեր թշնամիներուն վիզերը կը պոկենք
Կարո Քահքեջյան
Негізгі бет Armenian Commander Garo "Spitak Arch" - Կարո "Սպիտակ Արջ"
Пікірлер: 11