Մորենին պատկանում է վարդազգիների ընտանիքին: Գոյություն ունի ազնվամուրու ավելի քան 200 տեսակ: Սովորաբար ունենում է 1-1.5մ բարձրություն:
Ազնվամորու հասունացած շիվերն ունենում են մոխրաշագանակագույն երանգ, կարող են լինել փշապատ: Փշերի աճը նվազում է շիվերի աճման զուգահեռ: Մորենու տերևները փետրաձև են: Ծաղիկները սպիտակ են, խոշոր, պտուղները կարմիր են:
Ազնվամորին ծաղկում է մայիս-օգոստոս ամիսներին: Պտուղն առաջանում է երկրորդ տարվա ճյուղերի վրա: Պտուղը բազմակորիզ հատապտուղ է, կախված սորտից սովորաբար լինում է 2-2.5գ, կարող է հասնել մինչև 15գ:
Ազնվամորու վերգետնյա ճյուղերն ունեն զարգացման երկու շրջան՝ առաջին տարին աճում են, իսկ մյուս տարի պտղաբերում և մահանում են:
Негізгі бет Ազնվամորու ճիշտ տնկումների տեխնիկան
Пікірлер: 29