Դրախտային Բալի․ հեքիաթային վայրեր, որոնք պետք է տեսնել | Go Travel 05
Go Travel հաղորդաշարի հերթական թողարկմանը միասին ուղևորվում ենք դեպի երկնային դրախտ՝ Բալի: Բացահայտում ենք #Բալի ի խորհրդանշական վայրերը՝ ամենահիասքանչ և պահանջված տեսարժան վայրերը, ներառյալ Գարուդա Վիշնու այգին, Բատուր հրաբուխը և հայտնի սուրճի պլանտացիաները: Ճամփորդում ենք դեպի հմայիչ #Ուբուդ , ապշեցնող #Ուլուվատու և նրբագեղ Նուսա Դուա, ինչպես նաև ծանոթանում ենք բնիկ բալինացիների հետաքրքիր և երբեմն տարօրինակ սովորույթներին:
Նայի՛ր հաղորդումը մինչև վերջ՝ յուրաքանչյուր տարածաշրջանի առանձնահատկությունների և լավագույն հանգստավայրերի մասին տեղեկանալու համար։
ՀԱՏՈՒԿ ԱՆԱԿՆԿԱԼ՝ խաղարկում ենք ուղևորություն դեպի Ծաղկաձոր: Մասնակցության պայմաններին կարող ես ծանոթանալ տեսանյութում:
Բարի դիտում !
_______________________________________
Ողջու՜յն և բարի գալուստ Go Travel հաղորդաշար։
Մենք սկսում ենք նոր, հետաքրքիր ու բացահայտումներով լի մի նախագիծ, որի ընթացքում կունենանք վիրտուալ ճանապարհորդություններ հետաքրքիր և աննկարագրելի ուղղություններով ու կկիսվենք ճամփորդության կազմակերպման գաղտնիքներով։ Միասին կբացահայտենք տարբեր երկրների յուրահատուկ և տարբերվող մշակույթները, ավանդույթներն ու սովորույթները, ինչպես նաև կպատասխանենք որտե՞ղ, ե՞րբ և ինչու՞ ճամփորդել հարցերին։
Բաժանորդագրվի՛ր ալիքին աշխարհի հրաշքները մեկը մյուսի ետևից բացահայտելու, արժեքավոր ճամփորդական խորհուրդներ ստանալու և ճանապարհորդությունները էլ ավելի հեշտ ու հաճելի դարձնելու համար։
Негізгі бет Դրախտային Բալի․ հեքիաթային վայրեր, որոնք պետք է տեսնել | Go Travel 05
Пікірлер: 9