#Իտալիա յի Ամալֆի լողափը․ #Ամալֆի , #Պոզիտանո , Կապրի | Go Travel 02
Go Travel հաղորդաշարի երկրորդ թողարկմանը միասին ուղևորվում ենք դեպի Իտալական դրախտ՝ Ամալֆի լողափ։ Տպավորիչ և գեղեցիկ Ամալֆին բաղկացած է 16 հեքիաթային համայնքներից, որոնցից Ամալֆին, Պոզիտանոն և Կապրին կբացահայտենք միասին։ Այս տեսանյութում քննարկում ենք այն ամենը, ինչը անհրաժեշտ է իդեալական հանգիստ կազմակերպելու համար․ ինչպե՞ս մեկնել, ո՞ր հյուրանոցներն են ապահովում անմոռանալի հանգստի պայմանները, ի՞նչ տեսարժան վայրեր չպետք է բաց թողնել և որտե՞ղ վայելել համեղագույն իտալական խոհանոցը։
Նայի՛ր հաղորդումը մինչև վերջ՝ յուրաքանչյուր ուղղության մասին մանրամասն տեղեկանալու և ճանապարհորդությունը կազմակերպելու կարևոր խորհուրդներ ստանալու համար:
Քեզ բարի դիտում:
_______________________________________
Ողջու՜յն և բարի գալուստ Go Travel հաղորդաշար։
Մենք սկսում ենք նոր, հետաքրքիր ու բացահայտումներով լի մի նախագիծ, որի ընթացքում կունենանք վիրտուալ ճանապարհորդություններ հետաքրքիր և աննկարագրելի ուղղություններով ու կկիսվենք ճամփորդության կազմակերպման գաղտնիքներով։ Միասին կբացահայտենք տարբեր երկրների յուրահատուկ և տարբերվող մշակույթները, ավանդույթներն ու սովորույթները, ինչպես նաև կպատասխանենք որտե՞ղ, ե՞րբ և ինչու՞ ճամփորդել հարցերին։
Բաժանորդագրվի՛ր ալիքին աշխարհի հրաշքները մեկը մյուսի ետևից բացահայտելու, արժեքավոր ճամփորդական խորհուրդներ ստանալու և ճանապարհորդությունները էլ ավելի հեշտ ու հաճելի դարձնելու համար։
Негізгі бет Իտալիայի Ամալֆի լողափը․ Ամալֆի, Պոզիտանո, Կապրի | Go Travel 02
Пікірлер: 8