Գավառական քյուֆտայի, արիշտայի և հաճարով ու սնկով փլավի պատրաստում | Համի ուժը 02/03
Այօրվա հաղորդմանը բացահայտելու ենք #Գավառ ը, նույն ինքը՝ Նոր Բայազետը, որը Բայազետից գաղթած 240 ընտանիքների կողմից հիմնադրված քաղաքն է Սևանա լճի ավազանում։ Այդ ընտանիքները իրենց հետ բերել են Գավառին բնորոշ մշակույթը, ընտանեկան ջերմությունն ու Բայազետի խոհանոցին բնորոշ համեղ կերակրատեսակները, որոնց մասին էլ կխոսենք այսօրվա հաղորդմանը։
Բացահայտելու ենք ցուրտ Գավառի շատ տաք կողմերը, պատրաստելու ենք փռի կարտոֆիլ, Գավառական #քյուֆտա , #արիշտա , հաճարով և սնկով փլավ, ինչպես նաև խորոված կարտոֆիլ։
Դե բարի դիտում:
______________________________________________
Ես փորձում եմ պատմել իմ կյանքի պատմությունները, ներկայացնել իմ զգացողությունները սոցիալական, մշակութային և այլ երևույթների մասին։ Հատկապես շատ եմ սիրում կիսել տարբեր ուտելիք ների ու համերի մասին իմ դիտարկումները, որով նորովի բացահայտեցի Հայաստանը։ Լավագույն զրույցները տեղի են ունենում հենց համով սեղանների շուրջ։ Սա դարձավ նպատակը շրջելու Հայաստանով և աշխարհով մեկ, հավաքել տարբեր հայկական համերը, խնամքով արձանագրել ու ամրագրել աշխարհի գաստրոնոմիական քարտեզի վրա` նշելով Հայաստանը։
Նազենի Հովհաննիսյան:
Facebook | / nazenihovhannisyanofficial
Instagram | / nazenihovhannis. .
Telegram | t.me/nazenhovh...
Tiktok | / nazeniofficia. .
Համագործակցության համար զանգահարել /մենեջեր +37493452198 Lusine D.
Негізгі бет Գավառական քյուֆտայի, արիշտայի և հաճարով ու սնկով փլավի պատրաստում | Համի ուժը 02/03
Пікірлер: 6