Երբ հուսահատ իրավիճակում ելքը անհնար թվա հիշեք Եզեկիել մարգարեին: Մի անգամ մարգարեին, ով իր ազգի հետ միասին Բաբելոնյան գերության մեջ էր, Աստված մի դաշտ տարավ, որ լի էր մարդկանց ոսկորներով: Տերը նրան ասաց. «Մարդու որդի, կարո՞ղ են այս ոսկորները կենդանանալ»: Եզեկիելն ասաց. «Տեր, միայն դու գիտես»: Տերն ասաց. «ասա՛ դրանց... ահա ես ձեզ վրայ կենդանի շունչ եմ բերելու, ... իմ հոգին եմ տալու ձեզ, եւ դուք կենդանանալու էք։ Եւ պիտի իմանաք, որ ես եմ Տէրը»։ Եզեկիելը մարգարեացավ, ձայն լսվեց, շարժում եղավ, ոսկորը ոսկորի մոտեցավ, հետո շունչ մտավ նրանց մեջ ու նրանք կենդանացան. (Եզեկիել 37): Այն, ինչ անհնար է մեր համար, լրիվ հնարավոր է Աստուծո համար: Նույնիսկ մեռած ոսկորները կարող են կենդանանալ: Բայց պետք է ապավինենք Աստծուն, վստահենք նրան, ու ապրենք իր Խոսքով, այլ ոչ թէ ապրենք մեր չար ցանկություններով, առանց Աստուծո:
----------------------------------------------------------------------
Սիրելի բարեկամ, եկեք թիմ դառնանք ու միասին Աստուծո Խոսքն ավելի շատ մարդկանց հասցնենք: Եթե վերոհիշյալ խոսքերը ձեզ օգտակար եղան, ուրիշ մարդկանց էլ կարող են օգտակար լինել: Որպեսզի ավելի շատ մարդիկ իմանանք Քրիստոի, փրկության ու հույսի մասին: Չէ՞ որ մենք հատուկ պատվիրան ունենք Ավետարանն այս աշխարհում տարածելու համար: Եթե ցանկանաք դուք էլ նպաստել այս սուրբ գործին, կարող էք օգնել՝ նվիրատվություն կատարելով և այս էջին բաժանորդագրվելով: Հղումը տեսնում էք ձեր էկրաններին և նաև այս ձայնագրության բնութագրի բաժնում: tinyurl.com/barekam
Աստված օրհնի բոլորիս, մեր սրտերը բաց պահենք Քրիստոսի առաջ ու լինենք նրա հավատարիմ հետևորդը:
Негізгі бет Հուսահատ իրավիճակում միշտ ելք կա
Пікірлер: 20