Մեր մտքրեը սահմանում են մեր խոսքերն ու գործերը: Եթե մեր մտքերը մաքուր են ու լցված են Ասվածպաշությամբ, ապա Աստվածապաշտության գործը մեր մտքերը զբաղեցնում է իմաստությամբ, հեզությամբ, խոնարհությամբ և զգուշությամբ: Քանի որ ձեր միտքն արդեն զբաղված է լինում այպիսի բարի բաներով, որ իր բնական վիճակն է, այնտեղ այլևս տեղ չի մնում չար կրքերի ու ցանկությունների համար, որոնք պահի ազդեցության տակ մեզ դրդում են չար խոսքերի ու գործերի:
Դրա համար է Աստուծո Խոսքն ասում թէ «զգօնութեան սկիզբը բարի աստուածապաշտութիւնն է»: Եթե բամբասելու, չար բարների մասին մտածելու, ուրիշի տակ քանդելու և նման վատ բաներով մեր միտքը բեռնավորելու փոխարեն մենք զբաղվենք բարի Աստվածապաշտությամբ, այն ժամանակ մեր մտքրեը կլցվեն այնպիսի բարի բաներով, որ ոչ պահի ազդեցություն չի կարող ձեզ սայթաքեցնել: Դուք ձեր մտքերի ու խոսքերի մեջ կլինենք այնքան զգոն և արթուն, որ ոչ մի չար բան չի կարող խաթարել ձեր զգուշավորությունը, քանի որ Աստված իր Սուրբ Հոգին է տալիս իրեն սիրողներին, իսկ Աստուծո Հոգու դեմ, ոչ մի չար բան չի կարող կանգնել:
Негізгі бет Ինչպես ապրել, որ խոսքի ու գործի մեջ սխալներ թույլ չտաք
Пікірлер: 46