Եթե ձեր ապրելու նպատակը միայն արտաքին կոմֆորտ վայելելն է, ապա ձեր կյանքերը լի կլինեն հազար տեսակ վախերով: Բայց եթե դուք նայեք ձեր հոգուն ու սնեք այն իր իսկական աղբյուրից, ապա վախերը կչքվեն: Նեղություն էլի կլինի, բայց դուք չէք վախենա դրանցից:
Այս աշխարհն այնպես է կազմված, որ այն վերարտադրի կեղծ արժեքներ: Այդ կեղծ ու ժամանակավոր արժեքները ձեզ ներկայացվում են, որպես թանկարժեք բաներ, որպեսզի դուք խաբվելով, կարևորը թողած ընկնեք դրանց ետևից: Օրինակ: ձգտիր ունենալ ավելի շատ փող, ավելի բարձր պաշտոն, ավելի շատ հարստություն և օգտվիր այս ամենից, որպեսզի ավելի շատ հաճույք ստանաս: Ու դու կլինես երջանիկ: Այսպես է խաբում մեզ այս աշխարհը: Սա արտաքին հաճույք ու արտաքին բարեկեցություն ձգտող մարդու հոգեբանությունն է:
Բայց գիտե՞ք խնդիրն ինչումն է: Մարդու այս տեսակը չափազանց խոցելի է: Որովհետև երբ դու ձգտում ես քո երջանկությունը կառուցելի ունեցվածքի վրա, ապա դու գիտես որ այն ցանկացած պահի կարող ես կորցնել: Որովհետև, երբ դու ձգտում ես արտաքին հարստության ու կոմֆորտի ապա այնդեղ թաքնված է վախը: Ինչու: Որովհետև այս տեսակի բարեկեցությունը ցանկացած պահի կարող էք վերցվել քեզանից: Կյանքի վայելք ցանկացած պահի կարող է վերցվել քեզանից: Ու ահա մարդու սրտում առաջանում ու մեծանում է կորցնելու վախն ու սարսափը:
Բացի նրանից, որ դու սկսում ես ապրել վախով, չար ուժերը վախն օգտագործում են որպես մի գործիք, մարդու գիտակցությունը շահարկելու համար: Չար ուժերը ձեր վախը կարող են օգտագործել տարբեր տեսակի ձեռքբերումներ ունենալու համար: Եվ այն մարդը, ով ապրում է վախով հետշտությամբ է կառավարվում, վերահսկվում ու կորցնում է իր ազատությունը:
Իրական ազատություն ամեն ինչ ասելու կարողության մեջ չէ: Իրական ազատությունը շատ փող ու մեծ հնարավորություներ ունենալու մեջ չէ: Իրական ազատությունը քո մտքերի ու հոգու ներուսում առանց վախերի ապրելն է: Իրական ազատությունը, քո ներքին ազատությունն է ամեն տեսակ չար կրքերից, այդ թվում վախից:
Негізгі бет Որտեղից են մեր վախերն ու ինչպես հաղթահարել դրանք կյանքի փոթորիներում
Пікірлер: 125