Եղե՞լ է, որ ինչ-որ միջոցառման կամ որևէ խումբ գնալուց առաջ մտածել ես, որ դու այնտեղ մնացածի ստվերի տակ կլինես, որ մնավածից վատն ես, ցածր ես, բայց գնացել ես ու ի զարմանս քեզ, տեսել ես, որ շատ շատերից ավելին ես։
Բայց բանն այն է, որ նույնիսկ այդ ժամանակ այլ իրականության բախվելով, որը հակառակն է քո պատկերացմանը, դու չես սովորում, որ այս ամենը ի՛մ ինքնավերաբերմունքի պատճառով է, այլ ոչ իրականության։
Մեզ մանկությունից սկսած սովորեցնում են վերաբերվել մեզ ու աշխարհին ինչ-որ կերպով ու, եթե այդ ինքնավերաբերմունքիդ մեջ կա ոչ ռեսուրսային համոզմունքներ, ապա կյանքիդ որակը զգալի ցածր է լինելու։
Դու ոչ թե թույլ ես, այլ մտածու՛մ ես, որ թույլ ես, ոչ թե արտաքնապես հրապուրիչ չես, այլ մտածու՛մ ես, որ այդպիսին ես։
Երբ ամեն անգամ մտածում ես, որ լավը չես, գեղեցիկ չես, անկարող ես, թույլ ես, չես կարող, արժանի չես, պիտանի չես և այլ ինքնասահմանափակող ու կյանքի որակը նվազեցնող մտքեր, ապա ինքդ քեզ հարցրու․
❓ ԵՍ ՈՒՄ ՁԱՅՆՈՎ ԵՄ ԻՆՔՍ ԻՆՁ ԱՅԴՊԵՍ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ։
Չէ՞ որ դու այդպես չես ծնվել, չէ որ քեզ սովորեցրել են այդպես մտածել, նույնիսկ դա չցանկանալով ու դրա մասին չիմանալով էլ։
Եթե սովորել ես մանկությունից սկսած ինքդ քեզ այդպես վերաբերվել, այսինքն բացասական ֆոնով, արդյո՞ք չես կարող հրաժարվել այդ «դասերից» ու նորը սովորել, նոր ինքնավերաբերմունք, որը քեզ կաջակցի, այլ ոչ թե նախկինի պես կսահմանափակի։
Գրեթե միշտ կարելի է փոխել ինքդ քո մասին ունեցած վերաբերմունքը, եթե այն քեզ չի աջակցում ու վնասում է, այլ հարց է, ցանկանու՞մ ես, թե ոչ, դրա համար ջանք գործադրելու՞ ես, թե ոչ։
☝️ Օբյեկտիվ իրականություն չկա, որ մենք այսպիսին են, ինչպես մեզ վերաբերվենք, ինչին հավատանք, այդպես էլ մեզ զգալու ենք, այդպես էլ գործելու են։ Այս դեպքում գոնե հրաժարվե՛նք ինքնասահմանափակող համոզմունքներից, իսկ մնացածը Ձեզ ընտրությունն է։
#Հոգեբանություն #Հոգեթերապիա #Խորհրդատվություն #Համոզմունքներ #ԿոգնիտիվՎարքաբանական #Պրոֆայլինգ #ԱնձնայինԱճ #Համոզմունքներ
Негізгі бет ԻՆՔՆԱՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԴ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՈՒՄ Է ԿՅԱՆՔԴ
Пікірлер: 1