Նոյեմբերի 15-ին Փասադենայում կկայանա «Մեկ Ժամ Կոմիտասի Հետ» բնույթով բացառիկ համերգ ներկայացում: Այն փորձ է նոր լույսով ներկայացնելու հայ ազգային երաժշտական դպրոցի հիմնադիր Կոմիտաս վարդապետի ժառանգությունը: Նոր է նաեւ ձեւաչափը՝ համերգը միաձուլում է արվեստի մի քանի ժանրեր, որտեղ ներգրավված են հայ երաժշտարվեստի հեղինակավոր եւ սիրված ներկայացուցիչներ:
Համերգի կազմակերպիչներն են՝ Armenian Kids Festival կազմակերպությունն ու գեղարվեստական ղեկավար Վարդգես Բարսեղյանը:
«ԼՈՒՅՍ» Փոդքասթը սիրով հովանավորում է համերգ ներկայացումը:
Տոմսեր կարող եք ձեռք բերել հետեւյալ հղումով. www.agbupac.org/calendar/2023...
Համերգի մասին առավել տեղեկություններ կարող եք գտնել հետեւյալ էջում՝
instagram.com/komitashour?igs...
Негізгі бет Ойын-сауық Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի Ուղերձը Լոս Անջելեսի Հայ Համայնքին
Пікірлер: 4