Խոսք՝
Սիրանուշ Հարությունյան
Գյումրուս
Ես կքայլեմ փողոցներով
Գյումրու հին ու նոր մայթերի,
Ուր կշնչեն հողն ու քարը
Կառքի ձայնով հնամենի,
Հինն ու նորը իրար հանդեպ
Ունին հարգանք ամեն տան մեջ,
Ուր պապ ու թոռը դեմ հանդիման
Զառ կքցեն նարդու անվերջ։
Կենտրոնն ահա մեր Վարդանն է՝
Ձին է թամբել, կռվի կերթա,
Իսկ ձախ կողմում Յոթ Վերք ժամն է,
Միշտ կանգուն է, ղողանջ կուտա,
Շատ մարդոց ձեն միշտ կլսվի
Մեր քաղաքի փողոցներում,
Մեկ Աբովյան, հետո Ռիժկով,
Մեկ էլ տեսար մեծ մահանա.
Ֆռունզիկն ու մեր Շիրազը
Ժողովրդին ձեն-ձուն կուտան։
Էս քաղաքին ինչքան ուզեն նոր շունչ տան ու թարմացնեն,
Մեկ է, միշտ էլ հինը կուգա ու կմնա մարդոց հետ։
Թե աշխարհում հեչ մի երկիր դեմք ու աչքեր չունենա,
Մեկ է, Գյումրիս մինչև վերջ էլ իր հին շնչով կմնա.
Ամեն քարը մե գյումրեցու ժառնգությամբ կշնչե,
Ու ամեն մարդ իր հին տոհմի պատմությունը կկրե,
Ու ստեղ մարդիկ մեծ դեր ունին
Իրանց Գյումրու կյանքի մեջ,
Որդև ամեն Աստծու շաբաթ
Մոմ կվառեն ժամի մեջ,
Մեծ հավատքով ամեն մեկը
Աղոթք կենե կիրակի,
Ու իր Գյումրու համար միշտ էլ
Օրհնանք կուզե շատ հարկի։
Գյումրու հոգին էս աշխարհում Աստծով է որ դարման ունի,
Գյումրու սիրտը իր գյումրեցու անեկդոտով վառ կապրի,
Դարբինների քաղաք Գյումրին արհեստներով կերգե։
Իսահակյան ու Մկրտչյան, Աճեմյան ու Ջիվանի-էս որդիքն են որ թև կուտան
Որ մեր Գյումրին միշտ ծաղկի,
Ու դեռ ինչքան նոր հանճարներ
Գյումրին պիտ տա աշխարհին,
Որ էս աշխարհն միշտ էլ հիշե՝
Գյումրին կա ու միշտ կապրի.
Գյումրին համ հին ու համ էլ նոր,
Գյումրին մե զարկ է կարևոր,
Գյումրին մենք ենք՝ ես, դու ու նա,
Գյումրեցով է Գյումրին անմահ։
Բաժանորդագրվեք իմ ալիքին, եթե ցանկանում եք աջակցել իմ բանաստեղծությունների տարածմանը❤️Շնորհակալություն☺️
Негізгі бет SirHar-Գյումրուս
Пікірлер: 6